Սանոսյանն այցելել է Կիրանց և հետևել գյուղով անցնող նոր ճանապարհի կառուցման աշխատանքներին

Գնել Սանոսյանն այսօր այցելել է Կիրանց
Նոր ճանապարհահատվածի շինարարությունն ավարտական փուլում է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այցելել է Տավուշի մարզի Կիրանց գյուղ և հետևել գյուղով անցնող միջպետական մայրուղու նոր հատվածի կառուցման աշխատանքներին: Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Նախարարին ուղեկցել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սերժիկ Պետրոսյանը և Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը:
«Սանոսյանը դիտարկել է Կիրանցի նոր կառուցվող ճանապարհի, ինչպես նաև Կիրանց-Աճարկուտ գործող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքը: Այս պահին կատարվում է ասֆալտապատման և ճանապարհի եզրերի բարեկարգման աշխատանքներ, որոնք մտնում են ավարտական փուլ»,– ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ մայրուղու հատվածներից մեկն ադրբեջանական կողմի վերահսկողության տակ է անցել սահմանազատման հետևանքով:
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն Կիրանցի տարածքում են