Կատմանդուի օդանավակայանում կործանվել է «Saurya Airlines» ավիաընկերության ինքնաթիռը

Ավիավթարը տեղի է ունեցել Պոկհարա մեկնելիս, որը համարվում է Նեպալի զբոսաշրջային մայրաքաղաքը:
Sputnik
Նեպալի մայրաքաղաք Կատմանդուի «Տրիբհուվան» միջազգային օդանավակայանում թռիչքի ժամանակ կործանվել է «Saurya Airlines» ավիաընկերության ինքնաթիռը։ Տեղեկությունը հայտնում է «Kathmandu Post»-ը։
«Պոկհարա քաղաք ուղևորվող ինքնաթիռում եղել է 19 մարդ, այդ թվում՝ անձնակազմի անդամները: Ինքնաթիռը վթարի է ենթարկվել տեղական ժամանակով 11:00-ին»,- ասել է օդանավակայանի խոսնակ Պրեմնաթ Թակուրը:
Դեպքի վայրում աշխատանքներ են իրականացնում ոստիկաններն ու հրշեջները։ Ուղևորների և անձնակազմի վիճակի մասին տվյալներ դեռևս չեն հաղորդվում։
Եղվարդի մոտ ինքնաթիռը կործանվել է կուրսանտ Արմեն Խաչատրյանի հետ 2-րդ թռիչքի ընթացքում. ՔԿ
«Saurya Airlines»-ը թռիչքներ է իրականացնում Նեպալի 5 ուղղություններով և սպասարկում է «Bombardier CRJ 200» ինքնաթիռներով:
Յակուտիայում անհետացած ուղղաթիռը կործանվել է, հայտնաբերվել է 4 մարմին․ դատախազություն