ՀԴԲ-ն կարծում է, որ Թրամփի վրա կրակողը հանցակիցներ չի ունեցել. տնօրեն

Դիպուկահարներ
ՀԴԲ ղեկավարը ելույթ է ունեցել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի վերահսկիչ հանձնաժողովում լսումների ժամանակ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) այս փուլում կարծում է, որ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վրա կրակած ամերիկացի Թոմաս Մեթյու Քրուքսը հանցակիցներ չի ունեցել: Այս մասին հայտարարել է ՀԴԲ տնօրեն Քրիստոֆեր Ռեյը։
«Այս պահին նման վկայություններ չկան, սակայն հետաքննությունը շարունակվում է»,-ասել է Ռեյը՝ ելույթ ունենալով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի վերահսկիչ հանձնաժողովում անցկացված լսումների ժամանակ:
Հիշեցնենք` Դոնալդ Թրամփը հուլիսի 13-ին Փենսիլվանիայում ընդհատել էր հրապարակային ելույթը, քանի որ նրա ուղղությամբ կրակոցներ էին արձակվել: Ավելի ուշ Թրամփը հայտարարեց, որ ականջի շրջանում վնասվածք է ստացել և շատ արյուն է կորցրել: ԱՄՆ գաղտնի ծառայությունը հայտնեց, որ չեզոքացրել է կասկածյալին, որը մի քանի անգամ կրակել էր բեմի ուղղությամբ: Կրակոցների հետևանքով մահացել էր հանդիսատեսներից մեկը, ևս երկուսը ծանր վնասվածքներ են ստացել:
Ավելի ուշ ՀԴԲ-ն հայտարարեց, որ Թրամփի դեմ մահափորձ է կատարվել, բյուրոն պատրաստ չէ բացահայտել կասկածյալի ինքնությունը և նշել դրա դրդապատճառները: Ըստ տեղական ԶԼՄ-ների`կասկածյալը 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսն է Փենսիլվանիայից՝ այն նահանգից, որտեղ անցկացվում էր հանրահավաքը: Նա թաքնված է եղել արտադրական շենքի տանիքում՝ բեմից մոտ 100 մետր հեռու։
Թրամփի դեմ մահափորձը գաղտնի ծառայության ամենամեծ ձախողումն է. գերատեսչության ղեկավար