ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի– Sputnik. Իրավապահները խուզարկել են պահեստազորի գնդապետ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամ Միհրան Մախսուդյանի եղբոր՝ Եղիշե Մախսուդյանի` Ոսկեպարում գտնվող տունը։ Տեղեկությունը հայտնում է Ազգային ճակատը։
Նշվում է, որ Միհրան Մախսուդյանն ու եղբայրը ձերբակալվել են։
Հիշեցնենք, որ այս տարի ապրիլին «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության կազմակերպած բողոքի ակցիաների ժամանակ բերման էին ենթարկել Միհրան Մախսուդյանին և շարժման մի շարք անդամների։
Ոստիկանները նրանց բերման էին ենթարկել Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը փակելու համար։ Բերման ենթարկվելու ժամանակ ՄԱխսուդյանի նկատմամբ կիրառվել է առանձնակի բիրտ ուժ, որի հետևանքով նա տեղափոխվել էր Նոյեմբերյանի բժշկական կենտրոն։
Հավելենք, որ ապրիլի վերջին Միհրան Մախսուդյանի որդին` Վահագն Մախսուդյանը, որը մասնակցում էր Տավուշում բողոքի ցույցերին, 2 ամսով կալանավորել էր: Վահագն Մախսուդյանին մեղադրանք էր առաջադրվել խուլիգանության հոդվածով։