Բելգորոդում ահաբեկչություն է կանխվել, հայտնում է Ռուսաստանի ԱԴԾ-ի հանրային կապերի բաժինը։
«ՌԴ ԱԴԾ-ն Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում՝ Մարիուպոլում, ձերբակալել է տեղի բնակիչների` 1986 և 1993 թվականներին ծնված Ռուսաստանի քաղաքացիների, որոնք Ուկրաինայի հատուկ ծառայությունների հրահանգով ծրագրում էին հրկիզել Բելգորոդի մզկիթը»,-ասված է հաղորդագրության մեջ:
ԱԴԾ-ի տվյալներով՝ հունիսին ուկրաինական հատուկ ծառայությունների աշխատակիցը մեսենջերի միջոցով հավաքագրել էր արմատականներին, որոնք նրա հրահանգով գումարի դիմաց պետք է մեկնեին Բելգորոդ և այնտեղ հրկիզեին քաղաքային մզկիթը: Սակայն այդ ծրագրերը կասեցվել են։
Ձերբակալվածները ինքնախոստովանական ցուցմունք են տվել։ Նրանց նկատմամբ հարուցվել է քրեական գործ Ռուսաստանի քրեական օրենսգրքի 205.1-րդ հոդվածի 4-րդ մասով (ահաբեկչական ակտի կատարման կազմակերպում): Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: