Պատասխան Տոկիոյին. Մոսկվան կարգելի Ճապոնիայի 13 քաղաքացու մուտքը Ռուսաստան

ՌԴ ԱԳՆ
Ցուցակում խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Ի պատասխան Տոկիոյի պատժամիջոցների` Մոսկվան արգելում է Ճապոնիայի 13 քաղաքացու մուտքը Ռուսաստան, որոնց թվում են «Toyota Motor»-ի վարչության նախագահը և «Rakuten» շոփինգ հարթակի հիմնադիրը։ Տեղեկությունը հայտնել են ՌԴ արտգործնախարարությունից։
«Ռազմական հատուկ ռազմական գործողության հետ կապված՝ մեր երկրի նկատմամբ Ճապոնիայի շարունակվող պատժամիջոցային գործողություններին պատասխան միջոցառումների շրջանակում որոշվել է անժամկետ արգելել Ճապոնիայի հետևյալ քաղաքացիների մուտքը Ռուսաստան` ...Միկիտանի Հիրոսի՝ «Rakuten» կորպորացիայի հիմնադիր, Տոյեդա Ակիո՝ «Toyota Motor»-ի վարչության նախագահ», - ասվում է հաղորդագրության մեջ։
Ռուսաստանի պատժամիջոցների ցուցակում են նաև Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության նախագահ Տանակա Ակիհիկոն, ինչպես նաև ճապոնական խոշոր ընկերությունների թոփ մենեջերները:
Պետդեպը խոստովանել Է ՌԴ պաշտպանական արդյունաբերության հաջողությունը պատժամիջոցների ֆոնին
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ելույթ ունենալով Նոր մեդիաների փառատոնում, հայտարարել էր, որ ճապոնական ավտոարդյունաբերությունը դժվար թե կարողանա վերադառնալ ռուսական շուկա, որտեղից հեռացել Է ԱՄՆ-ից կախվածություն ունեցող ճապոնական իշխանությունների կիրառած պատժամիջոցների պատճառով, որոնք վնասում են հենց իրենց:
2022 թվականի մարտից Ճապոնիան անհատական պատժամիջոցներ է սահմանել 1070 ռուսաստանցու դեմ, որոնցից 331-ը Ղրիմից են և նոր տարածաշրջաններից․ ևս 847 ընկերությունների և կազմակերպությունների ակտիվներ (ընդամենը 310, որից 17-ը՝ Ղրիմից և նոր տարածաշրջաններից) սառեցվել են, սահմանվել է նաև արտահանման 537 արգելք։
ՀՕՊ-ն ավելի քան 20 ուկրաինական ԱԹՍ է խոցել Ղրիմի և Սև ծովի երկնքում. ՌԴ ՊՆ