Նրանք ամենուր նույնն են. Սամի Նասերին գնահատել է հայ վարորդներին

Ֆրանսիացի դերասանը պատմել է, որ մասնակցում է երկու հայկական նախագծերի, որոնցից ոչ մեկն առայժմ չի ավարտվել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Կինեմատոգրաֆիայի ամենահայտնի տաքսիստ, ֆրանսիացի դերասան Սամի Նասերին կարծում է, որ տաքսիստներն ամենուր նույնն են թե՛ Փարիզում, թե՛ Երևանում: Այս մասին նա ասաց Sputnik Արմենիային տված բլից-հարցազրույցում՝ գնահատելով հայ վարորդներին։
Նա խոստովանեց` տարբերությունները չի կարող հստակ նշել, քանի որ Երևանում այդքան էլ հաճախ չի օգտվել տաքսի ծառայություններից։

«Նրանք ամենուր նույնն են։ Ամբողջ աշխարհում նույն բանն է: Եթե նրանք ինձ ճանաչում են՝ հարցնում են, թե արդյոք չեմ ուզում ես ղեկին նստել... Բայց ես գիտեմ, որ Փարիզում տաքսիստները հաճախ են ազդանշան տալիս, նրանք բոլորը «ազդանշանների վրա են»», - ասաց արտիստը։

Նասերին նաև պատմեց, որ այժմ իրեն Հայաստանի հետ երկու նախագիծ է կապում։ Դրանցից մեկը կոչվում է «Անատոլիական պատմություն»․ այն նվիրված է հայկական ծագում ունեցող ֆրանսիացիներին։ Նախագծի իրագործման աշխատանքները շարունակվում են 3-4 տարի։ Ինչ վերաբերում է երկրորդին, ապա «տաքսիստ»-ը այն նախաձեռնել է հայ ընկերոջ հետ։
Սամի Նասերին
«Բայց այդ նախագիծն էլ դեռ չի իրականացվել։ Ես պատրաստ եմ մասնակցել, բայց առայժմ ինչ-որ բան այնպես չի գնում։ Ահա արդեն երկրորդ փորձն է», - ասաց նա։
Սամի Նասերին ֆրանսիացի դերասան է, հայտնի է դարձել «Տաքսի» ֆիլմաշարի շնորհիվ։ Ֆիլմերում նա մարմնավորել է խիզախ տաքսիստ Դանիելին, որն օգնում է ոստիկանությանը հանցագործներին բռնելու գործում։ Արժանացել է նաև Կաննի փառատոնի մրցանակին «Հայրենասերներ» ֆիլմի դերակատարման համար։ Սակայն օրենքի հետ ունեցած խնդիրների պատճառով 2000-ականների վերջից դերասանի կարիերայում դադար է սկսվել։