Կարմիր գրքում գրանցված կովկասյան ընձառյուծը զբոսնում է Խոսրովի արգելոցում. տեսանյութ

Փորձագետները կարծում են, որ Հայաստանի տարածքում ապրում է մոտ տասը ընձառյուծ։
Sputnik
Կովկասյան ընձառյուծ Նեոն հայտնվել է «Խոսրովի» արգելոցի տեսածուղակի մեջ։ Արգելոցի սոցիալական ցանցերի էջում տեսանյութ է հայտնվել։
Կովկասյան ընձառյուծը ներառված է Հայաստանի Կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության (IUCN) ցուցակում՝ «կրիտիկական» կարգավիճակով։
«Հովազը Հայաստանի իմաստության և ուժի խորհրդանիշնեևրից է, այն հանդիպում է հնագույն քանդակներում և նկարներում»,- ասվում է գրառման մեջ։
Նշենք, որ 2018 թվականին «Խոսրովի անտառ» արգելոցի տարածքում WWF տեսախցիկներն առաջին անգամ որսացել են պարսկական կամ կովկասյան ընձառյուծի՝ արու Նեոյին։
Երկար ժամանակ ենթադրվում էր, որ նա մենակ է, բայց 2021 թվականի հունվարին տեսախցիկները ֆիքսել են էգ հովազի, որին Նովա են անվանել։