«Իսկանդեր-Մ» հրթիռային համալիրի հաշվարկը հարված է հասցրել Խարկովի մարզում արևմտյան երկրներից հրահանգիչների և վարձկանների ժամանակավոր տեղակայման կետին, հայտնում են ՌԴ ՊՆ-ից:
««Իսկանդեր-Մ»-ի հաշվարկով հրթիռային հարված է հասցվել արևմտյան երկրներից հրահանգիչների և վարձկանների ժամանակավոր տեղակայման կետին Դերգաչի բնակավայրում։ Հարվածի հետևանքով ոչնչացվել է մոտ 50 արտասահմանցի հրահանգիչ»,-ասվում է հաղորդագրության մեջ։
ՌԴ ՊՆ-ն հրապարակել է հարվածի տեսանյութը։