Առանձին մարզերում կանձրևի, մայրաքաղաքում` ոչ. եղանակի տեսություն

Երևան. Արխիվային լուսանկար
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում հուլիսի 23-27-ին կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-4մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-22մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։
Եղանակի տեսություն
Օդի ջերմաստիճանը հուլիսի 23-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:
Երևան քաղաքում հուլիսի 23-ին, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 24-26-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան սպասվում է քամու ուժգնացում`17-20մ/վ արագությամբ։
Մայրաքաղաքում հուլիսի 23–ի ցերեկը կլինի 33-35 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +26...+28 աստիճան։