ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Լոռու մարզի Վանաձոր քաղաքում 60-ամյա կինը տան հյուրասենյակի պատուհանները մաքրելիս ընկել է 5-րդ հարկից և մահացել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Դեպքը տեղի է ունեցել երեկ` ժամը 19:00-ի սահմաններում։
Բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Տարոն 2 թաղամաս և շենքերից մեկի բակում հայտնաբերել նույն թաղամասի բնակիչ 60-ամյա Ալլա Ս.-ի դին։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն` արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, իսկ ձեռքում եղել է պատուհանի ապակիները մաքրելու նպատակով օգտագործված կտորը։
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։