Կորած լեռնագնացների մարմինները հայտնաբերվել են Արարատ լեռան վրա. տեսանյութ

Աշխատանքներ են տարվում լեռնագնացների մարմինները 4 800 մետր բարձրությունից իջեցնելու համար:
Sputnik
Թուրքիայի տարբեր քաղաքներից մի խումբ լեռնագնացներ մագլցել են Արարատ լեռը, սակայն իջնելիս նրանցից երկուսն անհետացել են:
Ինչպես հայտնում են թուրքական լրատվամիջոցները, կորած լեռնագնացների մարմինները հայտնաբերվել են Արարատ լեռան վրա:
Լեռնագնացները, որոնք վերելքը սկսել են հուլիսի 18–ին, գագաթ են հասել հուլիսի 20–ի առավոտյան։ Խմբի հետ լեռան գագաթից իջնելիս անհետացել են Դիլեկ Գյոկբուլակը և Մուհամեդ Հալիմ Դալգինը։
Ժանդարմներն ու փրկարարները սկսել են որոնողական աշխատանքները։ Լեռնագնացներին փնտրել է նաև տեղացի զբոսավարների թիմը։
Ավելի ուշ Արարատ լեռան հյուսիսային կողմ գնացած զբոսավարները հայտնաբերել են սառած լեռնագնացների մարմինները։
Աշխատանքներ են տարվում լեռնագնացների մարմինները 4 800 մետր բարձրությունից իջեցնելու ուղղությամբ: