«Կրասնոդարը» հրաժարվել է Սպերցյանին վաճառել ֆրանսիական «Լանսին». ԶԼՄ

Էդուարդ Սպերցյան
Լրատվամիջոցը նշում է, որ Սպերցյանով հետաքրքրված են նաև ՊՍԺ-ն և իսպանական «Ժիրոնան»:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբը հրաժարվել է ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանին վաճառել ֆրանսիական «Լանսին»: Այս մասին հայտնում է «Footmercato»-ն։

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ «Լանսն» առաջարկ է ուղարկել «Կրասնոդարին», ռուսական ակումբը մերժել է:

Նշվում է, որ ֆուտբոլիստով հետաքրքրվում են նաև ֆրանսիական ՊՍԺ-ն և իսպանական «Ժիրոնան»:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Սպերցյանին ձեռք բերելու հարցում հետաքրքրված են Թուրինի «Յուվենտուսը», Հռոմի «Լացիոն», «Նապոլին» և «Ֆիորենտինան»:
Հիշեցնենք` Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի սան է։ Անցած մրցաշրջանում նա անցկացրել է 33 հանդիպում, խփել է 11 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում:
Սպերցյանը «կձգի» ցանկացած գրանդ-ակումբ, թեկուզ հենց հիմա. Ուգոչուկվու Իվու