Յակուտիայում անհետացած ուղղաթիռը կործանվել է, հայտնաբերվել է 4 մարմին․ դատախազություն

Robinson ուղղաթիռն անհետացել էր հուլիսի 19-ին Յակուտիայի Չագդա գյուղից 80 կմ հեռավորության վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի — Sputnik. Յակուտիայում անհետացած Robinson ուղղաթիռը կործանվել է, գտել են օդաչուի և երեք ուղևորների մարմինները: Այս մասին հայտնում է Արևելասիբիրյան տրանսպորտային դատախազությունը։
«Ռոսավիացիայի Կենտրոնական միջտարածաշրջանային տարածքային վարչության Սախայի (Յակուտսկի) ղեկավարի ստացված տեղեկատվության համաձայն՝ որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում Robinson օդանավը հայտնաբերվել է ամբողջովին ավերված վիճակում։ Հայտնաբերվել են օդաչուի և երեք ուղևորների մարմինները»,- ասվում է գերատեսչության Telegram-ալիքում։
Նշենք, որ Robinson ուղղաթիռն անհետացել էր հուլիսի19-ին Յակուտիայի Չագդա գյուղից 80 կմ հեռավորության վրա, օդանավում եղել են օդաչուն և երեք ուղևորներ: Տրանսպորտի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել։ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր վարչությունից հերքել են տեղեկությունն այն մասին, որ ուղղաթիռում ուժայիններ են եղել: Գերատեսչության տվյալներով՝ այնտեղ եղել են քաղաքացիական անձինք։