ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Ամերիկյան երկու B-52H Stratofortress ռմբակոծիչները «Bomber Task Force 24-4» զորավարժությունների շրջանակում երեկ հասել են Միխայիլ Կոգելնիչանուի ավիաբազա։ Տեղեկությունը հայտնում է RT-ն:
Սա առաջին դեպքն է, երբ ԱՄՆ–ի ռազմավարական ռմբակոծիչները, որոնք կարող են միջուկային զենք կրել, գործում են Ռումինիայի տարածքում:
Ռուսաստանը երեկՄիԳ-29 և ՄիԳ-31 կործանիչներ է օդբարձրացրել, քանի որ ԱՄՆ-ի ռմբակոծիչների խումբը մոտեցել է պետական սահմանին։