ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. ԱՄԷ Աբու Դաբի քաղաքում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների գործարարների մասնակցությամբ համաժողով անցկացնել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
Գործարար համաժողովը կանցկացվի հոկտեմբերի 8-10-ը։
Արաբական կողմի մասնակիցները կընտրվեն այնպես, որ համապատասխանեն Հայաստանից մասնակցող ընկերությունների գործունեության ոլորտներին։
Միջոցառմանը մասնակցելու համար պետք է գրանցվել։
Հայտերի ընդունման վերջնաժամկետը օգոստոսի 10-ն է։