ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի - Sputnik. Մահացել է «Երիտասարդի Ձայնը» հասարակական կրթական կազմակերպության հիմնադիր, «ԱռԱջ» կուսակցության գործադիր կոմիտեի նախագահ, ընդդիմադիր ակտիվիստ Հովհաննես Հարությունյանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Հավատս չի գալիս... լույսերի մեջ մնաս, պայքարի ընկերս, դեռ որքան Հաղթանակ պետք է տեսնեիր...»,-գրել է նա։
Երիտասարդի մահվան պատճառը դեռ հայտնի չէ։ Ֆեյսբուքյան օգտատերերը մի քանի վարակած են նշում` կայծակնային քաղցկեղ, վիրահատությունից կոմայի մեջ հայտնվել։
Հովհաննես Հարությունյանը ակտիվ մասնակցություն է ունեցել Սրբազան պայքարին։