Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով. եղանակի տեսություն

Հիդրոօդերևութաբանները կանխատեսումներ են ներկայացրել առաջիկա մի քանի օրվա համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի - Sputnik. Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում այսօր, հուլիսի 22-25-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25մ/վ արագությամբ:
Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 21-23-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:
Եղանակը Հայաստանում
Երևան քաղաքում այսօր ցերեկը, հուլիսի 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հուլիսի 24-25-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ և երեկոյան սպասվում է քամու ուժգնացում`18-23 մ/վ արագությամբ։
Որևէ պետություն չի բողոքել հայկական արբանյակներից․ նախարարություն