Հայաստանի բասկետբոլի մինչև 20 տարեկանների հավաքականը Եվրոպայի առաջնությունում հաղթել է Ադրբեջանի հավաքականին։ Այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան։
«Կայացած վերջին խաղում Հայաստանի հավաքականը 71:61 հաշվով հաղթեց Ադրբեջանի հավաքականին»,- հայտնում են ֆեդերացիայից։
Նշենք, որ Հայաստանի Մ20 տարեկանների հավաքականն ավարտեց իր ելույթները Եվրոպայի առաջնության B դիվիզիոնում:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Յուրա Մելիքյանը: Նա վաստակել է 15 միավոր և 21 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին: