Դեմոկրատական կուսակցության կողմնակիցները Բայդենին կոչ են արել դուրս գալ մրցավազքից

Ակցիայի մասնակիցները կարծում են, որ Բայդենը չպետք է մասնակցի առաջիկա ընտրություններին:
Sputnik
ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության կողմնակիցները հանրահավաք են անցկացրել Վաշինգտոնում՝ Սպիտակ տան մոտ։ Ակտիվիստները կոչ են արել ԱՄՆ գործող առաջնորդ Ջո Բայդենին առաջիկա նախագահական ընտրություններից հանել իր թեկնածությունը:
«Շնորհակալություն Ջո, գնալու ժամանակն է», - վանկարկել են ակցիայի մասնակիցները։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ջո Բայդենն իրեն դավաճանված է զգում, քանի որ դեմոկրատների մի մասը պնդում է, որ նրան հեռացնեն նոյեմբերին կայանալիք ԱՄՆ նախագահի ընտրություններին մասնակցելուց: