ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Երևան-Սևան ավտոճանապարհի 22 կմ հատվածում` «Բոմբ» օբյեկտի հարևանությամբ, այսօր ժամը 17:00-ի սահմաններում ողբերգական ելքով ավտովթար է տեղի ունեցել: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհի 22 կմ հատվածում
Ինչպես հայտնում է կայքը, բախվել են «Kia», «Honda» և «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով 1 մարդ տեղում մահացել է, 2–ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» և«Աբովյան» բժշկական կենտրոններ:
Նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսինը՝ միջին ծանրության։
Նշվում է, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և Աբովյանի հրշեջ–փրկարարները:
ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհի 22 կմ հատվածում
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Պարզվում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը: