Խնջույքը վերածվել է ծեծկռտուքի. թիրախում են հայտնվել Գառնիի և Աբովյանի ոստիկանապետները

Այս դեպքով կան մեծ թվով ձերբակալվածներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի — Sputnik. Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում խնջույքի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել Գառնիի և Աբովյանի ոստիկանապետների մասնակցությամբ։ Տեղեկությունը հայտնում է Armlur.am–ը։
Աբովյանի ոստիկանապետ Էդմոնդ Այվազյանը և Գառնիի ոստիկանապետ Հրաչ Աթաբեկյանը
Կայքի տեղեկություններով` իրավապահներն ահազանգ են ստացել, որ Չարենցավանում խնջույքի ժամամակ մարդիկ իրար են ծեծում։
Երբ իրավապահները ժամանել են դեպքի վայր, սկսվել է իրարանցում` խնջույքի մասնակիցները սկսել են ծեծել ոստիկանության պաշտոնյաներին։
Լրատվամիջոցի հաղորդմամբ` խնջույքի մասնակիցներից մեկը փորձել է փախուստի դիմել, ինչը փորձել է կանխել Աբովյանի ոստիկանապետ Էդմոնդ Այվազյանը։ Նա կանգնեցրել է փախչողի մեքենան, սակայն վերջինս նրան, մեքենայից կախված, 20 մետր քարշ տալով վարել է մեքենան։
Նոր մանրամասներ Սևան– Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած սպանությունից
Գառնիի ոստիկանապետ Հրաչ Աթաբեկյանին էլ խնջույքի մասնակիցները բազմաթիվ հարվածներ են հասցրել։
Դեպքի փաստով կան մեծ թվով ձերբակալվածներ։