Կապանում պայթյունից մահացածը 64–ամյա քաղաքացի է. ՆԳՆ

Դեպքի հանգամանքները պարզվում են:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Կապանում պայթյունից մահացածը 64–ամյա քաղաքացիական անձ է։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Հայտնել էինք, որ Սյունիքի մարզում` Կապանի լեռնահարստացման կոմբինատի տարածքում, այսօր տեղի է ունեցել պայթյուն, կա զոհ։ Մեր տեղեկություններով` պայթյունի հետևանքով մահացել է կոմբինատի պահակը։
«Հուլիսի 20-ին՝ ժամը 18.45-ին ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի հրաձգարանի հարակից տարածքում դի կա»,–ասվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ:
Նշված վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության և Փրկարար ծառայության աշխատակիցներ:
Հանգամանքները պարզվում են:
ՀՀ ՊՆ–ն հերքում է լրատվամիջոցներում տարածվող լուրը` կապված Կապանի պայթյունի հետ