ՀՀ–ում 2024–ի 1–ին կիսամյակում արձանագրվել է պարենային և ոչ պարենային ապրանքների գնանկում

Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) տարեկան գնաճը կազմել է 8,1 %:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի - Sputnik. Հայաստանում 2024 թվականի 1–ին կիսամյակում արձանագրվել է պարենային ապրանքների 1,7%, ոչ պարենային ապրանքների՝ 2,4% գնանկում, հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը։
Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) տարեկան գնաճը կազմել է 8,1 %:
«ԵԱՏՄ-ում ապրանքների և ծառայությունների սպառողական գների ինդեքսը 2024 թվականի հունիսին 2024 թվականի մայիսի համեմատ կազմել է 100,6 %, 2023 թվականի դեկտեմբերի համեմատ՝ 103,7 %»,-ասվում է հաղորդագրության մեջ։ 2023 թվականի հունիսի դրությամբ այդ ցուցանիշը կազմել է 108,1%, հետևում է ԵՏՀ-ի հրապարակած տվյալներից։
Հաղորդվում է, որ ընթացիկ տարվա սկզբից «նկատվել է վճարովի ծառայությունների գների զգալի աճ (6,0 %-ով)։ Պարենային ապրանքների գներն այս ժամանակահատվածում աճել են 3.5% - ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 2.4%-ով»:
ԵԱՏՄ-ում կստեղծվի ընդհանուր ագրարային շուկա. Ղազախստանի գյուղնախարարություն
Պարենային, ոչ պարենային ապրանքների և ծառայությունների գների աճի ցուցանիշով երկրների առաջին եռյակում են Ռուսաստանը, Ղազախստանը և Բելառուսը:
Համեմատած 2023թ․ դեկտեմբերի հետ՝ 2024 թվականի հունիսին ԵԱՏՄ-ում պարենային ապրանքների ավելի բարձր գնաճ գրանցվել է Ռուսաստանում (3,8%-ով) և Բելառուսում (3,7%-ով): Ոչ պարենային ապրանքների գների ամենամեծ աճը գրանցվել է Ղրղզստանում (4,5%-ով) և Ղազախստանում (3,5%-ով), վճարովի ծառայություններինը՝ Ղրղզստանում (9,9% - ով):
Փարիզում սուրճ խմելը գայթակղիչ է, բայց գին ունի. Արամյանը` ԵԱՏՄ–ից ԵՄ շրջադարձի մասին