21 տարեկանում մահացել է ՀՀ կարատեի ազգային ֆեդերացիայի մրցավար, մարզուհի Ալիսա Ասոյանը

Երիտասարդ մարզուհու հոգեհանգիստն այսօր է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Կյանքից անժամանակ հեռացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մրցավար, մարզուհի Ալիսա Ասոյանը: Այս մասին հայտնում է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիան։
«Ալիսան 21 տարեկան էր, Հայաստանի երիտասարդական եւ մեծահասակների առաջնությունների բազմակի չեմպիոն, ֆեդերացիայի լավագույն մրցավարներից»,–ասվում է ֆեդերացիայի հաղորդագրության մեջ։
Մահվան պատճառը սրտի կանգն է։ Երիտասարդ մարզուհու հոգեհանգիստը տեղի կունենա հուլիսի 20-ին, ժամը17:00-ից Կարմիր բլուր սգո սրահում (ք. Երևան, Չարբախ, Շիրակի74/1):