«Ռոսիա» ավիաընկերությունը շահել է ավտոպահեստամասերի հայկական մատակարարի դեմ հայցը

Հայկական Aquila Technics ընկերությունը խոստացել է ավիափոխադրողին 15,6 մլն ռուբլի արժողությամբ անվադողեր մատակարարել, ստացել է գումարը, սակայն պայմանագիրը չի կատարել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. «Ռոսիա» ավիաընկերությունն արբիտրաժային դատարանում շահել է Հայաստանից պահեստամասերի մատակարար Aquila Technics-ի դեմ 15,6 մլն ռուբլի գումարի հայցը: Տեղեկությունը սոցցանցերում հայտնվել է միայն հիմա, սակայն Sputnik Արմենիային հաջողվել է պարզել, որ դատարանի որոշումը կայացվել է դեռևս այս տարվա մայիսին։
Գործի նյութերի համաձայն՝ «Ռոսիան» 2022-ին 15,592,485 ռուբլու չափով պայմանագիր է կնքել BRIDGESTONE ավիացիոն անվադողերի մատակարարման մասին, գումարը փոխանցել է, բայց պատվերը չի ստացել։
Դատարանը վճռել է Aquila Technics-ից բռնագանձել 15, 592, 485 ռուբլի գումար, ինչպես նաև պետական տուրքի ծախսեր՝ 100 962 ռուբլու չափով։
Ընդ որում, պատասխանողը դատարան չի ներկայացել։
Նշենք, որ սա Aquila Technics-ի հետ կապված առաջին դատավարությունը չէ։ Ավելի վաղ նմանատիպ պատմության շրջանակում նրա դեմ հայցը շահել էր Utair ընկերությունը։ Բացի այդ, 2023-ին Հայաստանի դատախազությունը հայտնել է ընկերության տնօրեն Կարին Ավդալյանի նկատմամբ քրեական գործի մասին՝ կապված Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հետ պայմանագրի շրջանակում փաստաթղթեր կեղծելու հետ։
Ռուսական հեղինակային ընկերությունը դատարանի միջոցով 2 մլն է պահանջում Ֆիլիպ Կիրկորովից