Հայտնի են Եղվարդի մոտակայքում ինքնաթիռի կործանման հետևանքով մահացածների անունները

Մահացածների մարմինները դուրս են բերում ինքնաթիռից
Կործանման հետևանքով մահացածներից մեկը սպա է, մյուսը` կուրսանտ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը հրապարակել է Եղվարդի մոտակայքում ինքնաթիռի կործանման հետևանքով մահացածների անունները։
«Ուսումնամարզական ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել են ավագ լեյտենանտ Արմեն Խաչիկի Իսախանյանը և կուրսանտ Արմեն Կարենի Խաչատրյանը»,– ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք` ՀՀ պաշտպանության նախարարության Յակ–52 ինքնաթիռը կործանվել է այսօր` ժամը 09։30-ին։
Կործանման փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել։