Երևանում բացվել է Դավիթ Բեջանյանի ու Նադեժդա Սարգսյանի անվան հուշատախտակ

Հուշատախտակը բացել են նրանց թոռնիկները` երգչուհի Էմմիի որդիները` Դանիելն ու Մարտինը։
Sputnik
Երևանի Սայաթ-Նովա 7 շենքի պատին բացվել է Քանդակագործ Դավիթ Բեջանյանի ու երգչուհի Նադեժդա Սարգսյանի անվան հուշատախտակը։
Այնբացել են լուսահոգի արվեստագետների թոռնիկները` երգչուհի Էմմիի որդիները` Դանիելն ու Մարտինը։
Երևանում բացվել է Դավիթ Բեջանյանի ու Նադեժդա Սարգսյանի անվան հուշատախտակ
«Հուշատախտակի գաղափարը շատ վաղուց էր, որովհետև իմ ծնողները կարծում եմ, ոչ պակաս արժանի մարդիկ են եղել և ոչ պակաս աշխատանք են թողել Հայաստանում ու հայ ժողովրդի համար»,– բացման արարողության ժամանակ ասաց քանդակագործի ու երգչուհու դուստրը` երգչուհի Էմմին։
Նշենք, որ Էմմին երկար տարիներ է՝ ապրում է ԱՄՆ–ում ու այս օրերին Երևան է եկել հատուկ հուշատախտակի բացման համար։
Նադեժդա Սարգսյանը 1973-1978 թթ. եղել է «Սերպանտին» վոկալ-գործիքային անսամբլի, 1978-1987 թթ.` Հայաստանի պետական էստրադային նվագախմբի մենակատար, 1988-1992 թթ՝ «Հայեր» անսամբլի և մշակութային կենտրոնի գեղարվեստական ղեկավար, 1992 թվականից միաժամանակ՝ «Էնի Բի» պրոդյուսերական կենտրոնի տնօրեն, «Դո-ռե-մի» մրցույթի և վոկալ ստուդիայի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, 2003 թվականից՝ Երևանի մշակույթի պետական քոլեջի տնօրեն։
1995-1999 թթ. եղել է ՀՀ ազգային ժողովի պատգամավոր։
Մահացել է 2018թ.-ին 64 տարեկան հասակում երկարատև ծանր հիվանդությունից հետո, տարիներ շարունակ պայքարում էր քաղցկեղի դեմ։
Դավիթ Բեջանյանը քանդակագործ Հովհաննես Բեջանյանի որդին է։ Նա 1967-1970 թվականներին որպես դաշնակահար հանդես է եկել «Կռունկ», 1971-1978 թվականներին՝ «Սերպանտին» վոկալ-գործիքային անսամբլներում։ 1972 թվականից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ, 1972-1992 թվականներին եղել է Երևանի գեղարվեստի ակադեմիայի դասախոս։ Նրա ամենահայտնի ստեղծագործություններից մեկը Երևանի Կարապի լճի հարևանությամբ տեղադրված Առնո Բաբաջանյանի հուշարձանն է։
Մահացել է 2011 թ.-ին սրտի կաթվածից։