Sputnik Արմենիայի տեղեկություններով` Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի մոտակայքում կործանված ուսումնումարզական ինքնաթիռը ոչ թե Ան-2 է, այլ Յակ-52։
Ավելի վաղ ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել էր, որ «Լճեր» կոչվող տարածքի մոտ կործանված ինքնաթիռը, ըստ նախնական տեղեկությունների, Ան–2 է։ Նա տեղեկացրել էր նաև, որ կործանման հետևանքով 2 զոհ կա։
Մեր տեղեկություններով` մահացածներից մեկը կուրսանտ է, մյուսը` սպա։
Այժմ տեղում աշխատում են քննիչները, տարածքը շրջափակված է։ Դեպքի վայր են եկել նաև մահացած օդաչուների հարազատները։
Հիշեցնենք` ՀՀ պաշտպանության նախարարության ինքնաթիռը կործանվել է այսօր` ժամը 09։30-ին։