Սիսիանում երկու հողմավար բազեի են փրկել

Թռչունները տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի։
Sputnik
Սյունիքի մարզում երկու հողմավար բազեներ են փրկվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հուլիսի 17-ին՝ ժամը 20:22-ին, ահազանգ է ստացել, որ Սիսիան քաղաքի Շիրվանզադեի փողոցի 12-րդ շենքի բնակարաններից մեկի պատշգամբում նկատվում է երկու անօգնական թռչուն:
Դեպքի վայր մեկնած փրկարարները թռչուններին անվնաս տեղափոխել են Երևանի կենդանաբանական այգի։