Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՌԴ ԱԴԾ-ն հայտնել է Դոնեցկում դատարանի շենքում ահաբեկչություն կանխելու մասին

Sputnik
Դոնեցկում ռուս կին է ձերբակալվել, ով ուկրաինացի ազգայնականների ցուցումով պատրաստվում էր ահաբեկչություն իրականացնել Պետրովսկի շրջանային դատարանի շենքում, հայտնում է ԿԺԴՀ-ի ԱԴԾ վարչության մամուլի ծառայությունը։
Նա մտադրվել էր հրկիզել Դոնեցկի դատարանի շենքը, դրա համար նրան դրամական պարգև են խոստացել։
Հանցագործությունն իրականացնելուց հետո կինը մեկնելու էր Ուկրաինա՝ միանալու «ահաբեկչական կազմակերպության շարքերին», հայտարարել են ԱԴԾ-ում:
Հարցաքննության տեսագրության մեջ կինը պատմել է, որ նախապես պատրաստել է դյուրավառ նյութերի պահոց, որոնցով պատրաստվում էր հրկիզել շենքը։ Նրա դեմ գործ են հարուցել ահաբեկչություն նախապատրաստելու մասին։