Ովքեր են Հայաստանը ներկայացնելու Փարիզի օլիմպիական խաղերում. տեսանյութ

33-րդ ամառային օլիմպիական խաղերին մնացել է 9 օր։
Sputnik
Փարիզ 2024-ում Հայաստանը 15 ներկայացուցիչ կունենա, նրանք հանդես կգան 7 մարզաձևում։ Հայ մարզիկներից մի քանիսն արդեն օլիմպիական փորձ ունեն, բայց մեծ մասն առաջին անգամ է մասնակցում օլիմպիական խաղերին։ Sputnik Արմենիան ներկայացնում է Հայաստանը ներկայացնող օլիմպիականներին։
Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողության ժամանակ Հայաստանի դրոշակակիրը կլինի գերծանրքաշային բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը, իսկ հրաձիգ Էլմիրա Կարապետյանն այսօր կմասնակցի օլիմպիական ջահի փոխանցումավազքին:
Հիշեցնենք, որ ամառային օլիմպիական խաղերն անցկացվում են 4 տարին մեկ։ Այս տարի այն կանցկացվի Ֆրանսիայի մայրաքաղաքում 2024 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը ։ Փարիզն արդեն երրորդ անգամ է ընդունում օլիմպիական խաղերը։