Փարիզի քաղաքապետ Աննա Իդալգոն լողացել է Սենայում՝ քաղաքային վարչակազմի շենքից ոչ հեռու գտնվող առափնյա հատվածում։ Տեղեկությունը հայտնում է BFMTV-ն:
Ավելի վաղ Իդալգոն խոստացել էր լողալ և ցույց տալ, որ Սենան այնքան մաքուր է, որ այստեղ կարելի է օլիմպիական լողեր անցկացնել (օլիմպիական խաղերի բացմանը 9 օր է մնացել):
Փարիզի քաղաքապետ Աննա Իդալգոն լողացել է Սենայում (2024թ․ հուլիսի 17). Փարիզ
© AFP 2024 / EMMANUEL DUNAND
Փարիզի քաղաքապետը ցատկել է ջրի մեջ և մի քանի րոպե լողացել օլիմպիական խաղերի կազմկոմիտեի նախագահ Թոնի Էստանգեի հետ:
Ի դեպպ, 0Իդալգոն առաջին պաշտոնյան չէ, որ փորձում է հերքել տարածված համոզմունքը, թե Սենան կեղտոտ է և վտանգավոր։ Հուլիսի 13-ին գետ էր մտել նաև սպորտի նախարար Ամելի Ուդեա-Կաստերան։
Փարիզի քաղաքապետը լողից հետո մեմերի թեմա է դարձել։