Նիկոլ Փաշինյանն Աննա Հակոբյանի հետ մեկնել է Լոնդոն

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը
ՀՀ վարչապետը Լոնդոնում մասնակցելու է Եվրոպական քաղաքական համայնքի չորրորդ գագաթնաժողովին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կնոջ` Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով մեկնել է Միացյալ Թագավորություն՝ Լոնդոն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Փաշինյանն ու Հակոբյանն այնտեղ են լինելու հուլիսի 17-20-ը։
«Փաշինյանը Լոնդոնում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 4–րդ գագաթնաժողովին: ՄԹ-ում նախատեսված են երկկողմ հանդիպումներ մի շարք միջազգային գործընկերների հետ»,– ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետը հուլիսի 14-ին կնոջ և կրտսեր դստեր` Արփիի հետ մեկնել էր Բեռլին` անմիջապես մարզադաշտից «Եվրո 2024»-ի եզրափակիչ Իսպանիա–Անգլիա խաղին հետևելու։