ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Ուկրաինական անօդաչու թռչող սարքը պայթուցիկ սարք է նետել Կուրսկի մարզի Տետկինո ավանում գտնվող հրշեջ բաժանմունքի վրա, վնասվածքներ է ստացել հերթապահ փրկարարը: Տեղեկությունը հայտնում է մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը։
«Հերթապահ փրկարարը տեղափոխվել է Գլուշկովոյի շրջանային հիվանդանոց, որտեղ նրան առաջին բուժօգնություն է ցուցաբերվել», - գրել է նա Telegram–ում։
Սմիրնովը նաև տեղեկացրել է, որ հարձակման հետևանքով ծառայողական բեռնատար և անձնական մարդատար ավտոմեքենաներ են վնասվել:
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով գրոհում են ՌԴ սահմանամերձ տարածքները, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։