ՀՀ-ում դադարեցվել է դեղարտադրողներից մեկի «Ասկորբինաթթու գլյուկոզովի» շրջանառությունը

Դեղի՝ 2023թ․ դեկտեմբերից մինչև 2024թ․ հունիսի 13-ն արտադրված բոլոր սերիաները հետ են կանչվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik․ Հայաստանում դադարեցվել է «ֆարմստանդարտ-ՈւֆաՎԻՏԱ» ԲԲԸ-ի «Ասկորբինաթթու գլյուկոզով (ասկորբինաթթու, դեքստրոզ (դեքստրոզի մոնոհիդրատ) դեղահատերի շրջանառությունը։ «Առգո-Ֆարմ» ՍՊԸ-ին կարգադրագիր է տրվել դեղի հետկանչի վերաբերյալ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը։
Նշվում է, որ կարգադրագրի համար հիմք է հանդիսացել ՀՀ առողջապահության նախարարության Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնից ստացված գրությունն ու փորձաքննության եզրակացությունը։
Հայաստանյան «Էսկո-ֆարմ» ՍՊԸ-ն ԵՏՀ–ի զգուշացումից հետո գործածությունից հանել է արտադրանքը
«Ֆարմստանդարտ-ՈւֆաՎԻՏԱ» ԲԲԸ-ն իրականացնում է վերոնշյալ դեղի 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսի 13-ը արտադրված բոլոր սերիաների հետկանչ։
Տեսչական մարմինը հորդորում է քաղաքացիներին ուշադիր լինել և խուսափել նշված սերիաների օգտագործումից։