Ավիատեխնիկան հաջողությամբ անցել է ցամաքային և թռիչքային փորձարկումների համալիրը, լիարժեք պատրաստ է կատարել բարդ մարտական առաջադրանքները ՀՌԳ գոտում:
МиГ-31БМ հեռահար գերձայնային կործանիչը նախատեսված է ցանկացած բարձրության վրա, օրվա ցանկացած ժամին, պարզ և բարդ եղանակային պայմաններում օդային թիրախները որսալու և ոչնչացնելու համար: МиГ-31К մոդիֆիկացիան ստեղծվել է «Կինժալ» հիպերձայնային աերոբալիստիկ հրթիռի կիրառման համար։
Նոր МиГ-31-եր Ռուսաստանում չեն արտադրվում 1994 թվականից, սակայն Նիժնի Նովգորոդի «Սոկոլ» ավիագործարանը 2011 թվականից իրականացնում է նախկինում թողարկված (ընդհանուր առմամբ ավելի քան 500) կործանիչների՝ մինչև МиГ-31БМ մակարդակի արդիականացումը։ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի մարտական շարքերում այսօր առկա է շուրջ 350 МиГ-31 կործանիչ, որոնցից ավելի քան 110-ն արդիականացվել է մինչև МиГ-31БМ (МиГ-31К) մակարդակի, պլանավորվում է մնացած բոլորի արդիականացումը։
МиГ-31-ի համեմատ МиГ-31БМ-ի արդյունավետությունը բարձրացել է երկուսուկես անգամ։ Օդային թիրախների հայտնաբերման հեռավորությունը հասցվել է 320 կմ-ի, իսկ դրանց խոցման հեռավորությունը՝ մինչև 280 կմ-ի, մարտական ծանրաբեռնվածության առավելագույն զանգվածը՝ մինչև 9000 կգ-ի: Կործանիչը կարող է կոմպլեկտավորվել 6 հատ КАБ-1500 ավիառումբերով կամ 6 հատ հիպերձայնային մեծ հեռահարության Р-37М (6 Мах արագությամբ) «օդ-օդ» հրթիռներով, ինչպես նաև ևս 6 Р-33с հրթիռներով, ըստ այդմ, կրակային հզորության տեսակետից այն չունի իրեն հավասարը։ Տիտանե կորպուսով «ամենաեղանակային» МиГ-31БМ-ը համարվում է աշխարհում միակ սերիական կործանիչը, որն ունակ է որսալ թևավոր հրթիռներ ավելի քան 90 տոկոս արդյունավետությամբ: Օդանավն ընդունվել է մարտական հերթապահության 1981 թվականին, ունեցել 8 մոդիֆիկացիա և այսօր էլ մնում է մոլորակի ամենահզորը՝ անգամ հինգերորդ սերնդի մարտական ինքնաթիռների ի հայտ գալուց հետո։
Ամերիկյան Military Watch Magazine պարբերականը տագնապով նշում է МиГ-31БМ-ի բարձր արդյունավետությունը եվրոպական ռազմական թատերաբեմում. «Կործանիչի հզոր ռադարը թույլ է տալիս նրան խոցել հակառակորդի ինքնաթիռներն էքստրեմալ հեռավորությունների վրա՝ օգտագործելով Р-37М հրթիռների 400 կմ հեռահարությունը՝ առանց ցամաքային ռադարների կամ վաղ նախազգուշացման և կառավարման համակարգերի աջակցության»: Իր «մաքուր հզորության» շնորհիվ օդանավի ռադարը կարող է շարքից հանել ռադիոէլեկտրոնային պայքարի ցանկացած համակարգ։ МиГ-31БМ կործանիչ-կալանիչի սպառազինությունը թույլ է տալիս խոցել նույնիսկ Երկրի ցածրաուղեծրային արբանյակները։
Անթերի «ոչնչացնողը»
Հուլիսի 11-ի առավոտյան МиГ-31К հարվածային օդանավը խոցել է Ուկրաինայի զինված ուժերի Չեռնոմորյան գաղտնի հրթիռային զինանոցը։ Զինամթերքի պայթյունն այնքան ուժեղ է եղել, որ այն մինչև 20 կմ հեռավորության վրա լսվել է Օդեսայում․ МиГ-31K-ը կրում է Х-47М2 հիպերձայնային հրթիռ (10 Мах արագության) մինչև 25 կմ բարձրությամբ՝ արձակումից առաջ հավաքելով մինչև 3000 կմ/ժամ արագություն: Անդիմադրելի «Կինժալները» (մինչև 2000 կմ հեռահարության) 2022 թվականի մարտից, երբ մեկ հարվածով վերացվեց Ուկրաինայի արևմուտքում երկրի զինված ուժերի ռազմավարական ստորգետնյա զինանոցը, հետևողականորեն ոչնչացնում են Ուկրաինայի զինված ուժերի կարևոր օբյեկտները, ՆԱՏՕ-ի ՀՕՊ համալիրները, ներառյալ «բացառիկ» Patriot ԶՀՀ-ները և իր՝ «հեգեմոնի» հեղինակությունը։ Նախատեսված լինելով արձակման կետից ավելի քան 2000 կմ հեռավորության վրա ցամաքային (մակերեսային) թիրախներին բարձր ճշգրտության հարվածների համար, ռուսական ծանր МиГ-31K-ները սարսափ են առաջացնում ՆԱՏՕ-ում:
Ամերիկացի վերլուծաբանները խոստովանում են, որ ռուսական МиГ-31-ը ժամանակակից աշխարհի ամենածանր և ամենասրընթաց կործանիչն է։ Արդիականացված МИГ-31БМ-ն և դրա սպառազինությունը ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի համար մնում են անհասանելի տեխնոլոգիական գագաթնակետ։ Մարտավարական առավելություն է համարվում նաև արևմտյան մասնագետների համար МиГ-31-ի մարտական ներուժի «փակ» լինելը. կործանիչը երբեք չի արտահանվել և չի փոխանցվել Վարշավայի պայմանագրի երկրներին: