ՌԴ-ում ներգաղթյալների իրականացրած ծայրահեղական գործողությունների թիվն աճել է 55%-ով․ ՔԿ

ՌԴ ՔԿ
ՌԴ ՔԿ-ն ներգաղթյալների կողմից կատարվող հանցագործությունների զգալի աճ է արձանագրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. Ներգաղթյալների կողմից կատարված ծայրահեղական բնույթի հանցագործությունների թիվը կես տարվա ընթացքում աճել է 55%-ով։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի քննչական կոմիտեն: Բացի այդ, միայն ընթացիկ տարվա 6 ամիսների ընթացքում 5 %-ով ավելացել է եկվորների կողմից կատարված բռնաբարությունների, 25 %-ով՝ անչափահասների նկատմամբ անառակաբարո գործողությունների թիվը:
«Այս ամենը պահանջում է իրավապահ մարմինների կողմից սևեռուն ուշադրություն, օրենքի խախտումների նկատմամբ անհապաղ և հստակ ընթացակարգային արձագանք, կանխարգելիչ բնույթի համակարգային միջոցառումներ, տարածաշրջանային ընթացիկ իրավիճակի խոր իմացություն՝ տեղական միգրացիոն իրավիճակի առանձնահատկությունների հաշվառմամբ», – ասել է ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը։
Ավելի վաղ Բաստրիկինը հայտարարել էր , որ Ռուսաստանում միգրացիոն քաղաքականությունը փոփոխություններ է պահանջում․ ներգաղթյալներին վարձելիս գործատուները պետք է ղեկավարվեն ազգային անվտանգության նկատառումներով:
Վլադիվոստոկում ձերբակալել են 2 հոսթելների տերերի, որոնք «օրինականացնում» էին միգրանտներին