Պուտինը փորձարկել է նոր մայրուղին. նա անձամբ է վարել «Lada Aura»-ն

ՌԴ նախագահը գոհ է մնացել նոր «Lada Aura»-ով կատարած ուղևորությունից։
Sputnik
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փորձարկել է «Վեստայի» VIP տարբերակը՝ Մ-11 մայրուղու վերջին՝ «Նևա» հատվածի բացմանը ժամանելով «Lada Aura» մեքենայով: Պուտինի ուղևորության կադրերը հրապարակվել են «Կրեմլ. Նորություններ»-ի տելեգրամյան ալիքում։
«Մենք ևս մեկ քայլ ենք կատարում տարածաշրջանների տրանսպորտային, տնտեսական կապի ամրապնդման, արդյունավետ լոգիստիկայի և անվտանգ ճանապարհային ցանցի զարգացման, հեռանկարային միջազգային տրանսպորտային միջանցքների ձևավորման, իսկ ամենակարևորը՝ մարդկանց կյանքի որակի բարձրացման ուղղությամբ»,- հայտարարել է ՌԴ նախագահն արարողության ժամանակ:
Պուտինը Բահրեյնի թագավորին «Aurus»–ի երկար տարբերակն է նվիրել
Կադրերում երևում է, թե ինչպես է պետության ղեկավարը երթևեկում սև «Lada Aura»–ով, որի հետևից սլանում են մի քանի «Aurus Komendant»-ներ։
Նշենք, որ Մ-11 «Նևա» մայրուղին միացնում է Մոսկվան և Սանկտ Պետերբուրգը, երկարությունը 669 կիլոմետր է։
Վլադիմիր Պուտինն ու Կիմ Չեն Ինը շրջել են «Aurus»–ով. ավտոմեքենան վարել է ՌԴ նախագահը