ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik․ Հունիս ամսվա ընթացքում ՊԵԿ-ն արձանագրել է ՀԴՄ կանոնների խախտման 87 դեպք։ Տնտեսվարողները տուգանվել են ընդհանուր 27․95 մլն դրամի չափով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը։
Տնտեսվարողների նկատմամբ կիրառված նվազագույն տուգանքը կազմել է 200 հազար դրամ, 5 տնտեսվարողներ տուգանվել են ավելի քան 1 միլիոն ՀՀ դրամի չափով՝ ընդհանուր շուրջ 7.1 մլն դրամ։ Կիրառված առավելագույն տուգանքը կազմել է 1 միլիոն 830 հազար դրամ։
Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման դեպքերով 1 մլն դրամ և ավելի տուգանք արձանագրվել է հետևյալ ոլորտներում.
• կահույքի առևտրի ոլորտում՝ 1․25 մլն դրամ տուգանք,
• կոսմետիկայի, արդուզարդի և օծանելիքի խանութում՝ 1․32 մլն դրամ տուգանք,
• հագուստի, կոշիկի և գործվածքների առևտրի ոլորտում՝ 1․83 մլն դրամ տուգանք,
• մթերային խանութում՝ 1․1 մլն դրամ տուգանք,
• տնտեսական ապրանքների խանութում՝ շուրջ 1․6 մլն դրամ տուգանք։