ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. «Հայկական ավիաուղիները» ընկերությունը սկսում են նոր կանոնավոր չվերթ դեպի Կազան քաղաք։ Տեղեկությունը հայտնում է ավիաընկերության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ չվերթերը կմեկնարկեն օգոստոսի 9-ից, կիրականացվեն շաբաթական մեկ անգամ (յուրաքանչյուր ուրբաթ) «Airbus A321» ինքնաթիռով։
Թռիչքը կտևի 2 ժամ 55 րոպե։