ԱՄՆ-ն 16 մլն դոլար է ներդրել Հայաստանում պարեկային ծառայության ստեղծման համար

Ամերիկյան կողմը մտադիր է այսուհետ ևս միջոցներ շռայլել Հայաստանի իրավապահ մարմինների համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի - Sputnik. ԱՄՆ-ն 16 մլն դոլար է ներդրել Հայաստանի ոստիկանության պարեկային ծառայության ստեղծման համար։ Այս մասին ասվում է ԱՄՆ դեսպանատան մամլո հաղորդագրության մեջ՝ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեայի կողմից պարեկային ծառայության և ոստիկանության օպերատիվ վարչության նոր շենքեր կատարած այցի արդյունքներով:
Պետք է շատ ուժեղ ռեզերվ ձևավորվի. Սևանա լճում գործարկվեց Ջրային պարեկային ծառայությունը
Նշվում է, որ Միացյալ Նահանգները մտադիր են հետագայում ևս աշխատել Հայաստանի «իրավապահ մարմինների բարեփոխումների առաջմղման և ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված համագործակցության խորացման» ուղղություններով:
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեան Հայաստանում էր հուլիսի 13-ից 16-ը:
ՀՀ պարեկային ոստիկանությունը ձևավորվել է 2021 թվականի ամռանը՝ պարեկապահակային ծառայության և ճանապարհային ոստիկանության գործառույթների միավորմամբ:
Պարեկային ծառայության համար ներդրվել է 29 մլրդ դրամ, որից 20–ը` ՀՀ բյուջեից. Փաշինյան