Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Զապորոժիեի մարզում ձերբակալել են Ուկրաինայի զինված ուժերի համար լրտեսող երկու քաղաքացիների

Ձեռք բերված տվյալների հիման վրա ձերբակալվածների դեմ քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ «Լրտեսություն» հոդվածով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի - Sputnik. Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության Զապորոժիեի մարզի վարչության աշխատակիցները ձերբակալել են Ուկրաինայի երկու քաղաքացիների, որոնք զբաղվում էին Ուկրաինայի զինված ուժերի օգտին լրտեսությամբ: Այս մասին հայտնում է ԱԴԾ տարածաշրջանային վարչության մամուլի ծառայությունը։
«Օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման ընթացքում պարզվել է, որ մարզի երկու բնակիչներ, Ուկրաինայի Զինված ուժերի ներկայացուցչի հանձնարարությամբ, Telegram–ի մեսենջերի միջոցով տեղեկություններ են փոխանցել ՌԴ ԶՈւ ստորաբաժանումների տեղակայման վայրերի մասին՝ հետագայում նրանց վրա հրթիռա-ռումբային հարվածներ հասցնելու նպատակով»,-հայտնում են ուժայինները:
Ձեռք բերված տվյալների հիման վրա ձերբակալվածների նկատմամբ հարուցվել է քրեական գործ ՌԴ Քրեական օրենսգրքի «Լրտեսություն» հոդվածով։
Քննչական գործողությունները շարունակվում են։
ՌԴ ԱԴԾ-ն կանխել է Մայկոպի ուղղափառ եկեղեցում ծրագրված ահաբեկչությունը