ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի - Sputnik. ԱՄՆ նախկիննախագահ ԴոնալդԹրամփիդեմ մահափորձը ոչ մի ազդեցություն չի ունենա Վաշինգտոնի արտաքին քաղաքականության վրա, հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը:
«Դա ոչ միկերպ չի ազդում մեր արտաքին քաղաքականության վրա։ Մենք որոշումներ ենք կայացնում՝ հիմնվելով մեր արժեքների և շահերի վրա որպես պետություն, մեր դաշնակիցների շահերի վրա»,- ասել է նա ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով Թրամփի դեմ մահափորձի հավանական հետևանքները։
Հիշեցնենք` հուլիսի 13-ին ԱՄՆ նախկին նախագահի դեմ մահափորձ է կատարվել Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նախընտրական ելույթի ժամանակ։ Քաղաքական գործիչը վնասվածք է ստացել ականջի շրջանում։
Ավելի ուշ ԱՄՆ Գաղտնի ծառայությունը հայտնել է, որ բեմի ուղղությամբ մի քանի անգամ կրակած կասկածյալը ոչնչացված է: Կրակոցների հետևանքով մահացել է հանդիսատեսներից մեկը, ևս երկուսը ծանր վնասվածքներ են ստացել: Պարզվել է, որ կրակողը 20 տարեկան Թոմաս Մեթյու Քրուքսն է եղել։