Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ռուսական ՀՕՊ–ն այս գիշեր 22 ուկրաինական ԱԹՍ է խոցել․ ՊՆ

ՌԴ ՊՆ
Ուկրաինական զորքերը պարբերաբար գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Ռուսական ՀՕՊ համակարգերը Ղրիմի, Բրյանսկի և Լիպեցկի մարզերի երկնքում 22 ուկրաինական անօդաչու սարք են խոցել: Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Անցած գիշերվա ընթացքում Ռուսաստանի Դաշնության տարածքում ինքնաթիռի տիպի անօդաչու սարքերի կիրառմամբ ահաբեկչական հարձակումներ իրականացնելու կիևյան ռեժիմի փորձի ժամանակ ՀՕՊ հերթապահ միջոցներով ոչնչացվել է 22 ԱԹՍ, որոնցից 15-ը՝ Բրյանսկի մարզի տարածքում, վեցը՝ Ղրիմի Հանրապետության, մեկը՝ Լիպեցկի մարզի տարածքում», – ասված է հաղորդագրության մեջ:
Ուկրաինայի զինված ուժերի գնդակոծության հետևանքով Շեբեկինոյում 7 մարդ է վիրավորվել
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով գրոհում են ՌԴ սահմանամերձ տարածքները, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Ուկրաինայի ԶՈւ-ն գնդակոծել է Բելգորոդի մարզը. մեկ օրում շուրջ 60 արկ է արձակվել