Ջրային պարեկային ծառայությունը տուգանել են մի քաղաքացու, որը ոչ սթափ վիճակում սկուտեր է վարել Սևանա լճում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարությունը։
«Կանոնների խախտման դեպքն արձանագրվել է հուլիսի 14-ին։ Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկները ժամը 15.30-ի սահմաններում Սևանա լճում նկատել են մի սկուտեր, որի վարորդը և ուղևորը դրսևորել են կասկածելի վարքագիծ։Սկուտերը կանգնեցվել է, ստուգվել է վարորդի սթափության աստիճանը։ Պարզվել է՝ ոչ սթափ վիճակում է։ Նրա նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն»,– ասված է հաղորդագրությունում։
Ջրային պարեկային ծառայությունը hուլիսի 1-ից ուժեղացված ծառայության է անցել Սևանա լճում և առափնյա գոտիներում։ Նպատակը քաղաքացիների անվտանգ հանգիստն ապահովելն ու հասարակական կարգի պահպանումն է։ Ամենօրյա ուժեղացված ծառայության ընթացքում պարեկները անընդմեջ իրազեկում են քաղաքացիներին լողամիջոցների անվտանգ շահագործման կանոնների մասին և հորդորում՝ խստագույնս պահպանել դրանք։