Համաձայնությունը Երևանի ու Բաքվի միջև հնարավոր է, բայց ծանր փոխզիջումներ են պետք. Պետդեպ

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի - Sputnik. Հայաստանն ու Ադրբեջանը մեծ առաջընթաց են գրանցել և երկար ճանապարհ անցել խաղաղության պայմանագրի կնքման հարցում, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցի ժամանակ՝ ի պատասխան հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ հարցի:
«Երկու երկրների միջև խաղաղության պայմանագիրը շատ մեծ նշանակություն կունենա այդ երկրների համար։ Այն մեծ նշանակություն կունենա տարածաշրջանի, խաղաղության, կայունության, տարածաշրջանի անվտանգության համար։ Մենք, իրոք, կարծում ենք, որ համաձայնությունը հնարավոր է, բայց այն պահանջում է երկու կողմերին կատարել բարդ ընտրություններ և գնալ ծանր փոխզիջումների»,-հայտարարել է նա:
Նա հայտնել է, որ Վաշինգտոնում կողմերն արձանագրել են առաջընթաց, սակայն հրաժարվել է մանրամասներ հայտնել։
«Մենք դեռ համաձայնություն չունենք, բայց և չենք էլ պատրաստվում հանգստանալ մինչև չհասնենք դրան»,- եզրափակեց Միլերը:
Հիշեցնենք, որ Վաշինգտոնում կայացած եռակողմ հանդիպման արդյունքներով Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր պատմական խաղաղության պայմանագրի ստորագրման և միջպետական հարաբերությունների հաստատման հարցում Երևանի և Բաքվի արձանագրած առաջընթացի մասին:Երկուպետություններն էլ պատրաստակամություն են հայտնել շարունակել աշխատանքներն այդ ուղղությամբ: