ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի - Sputnik. «Շերեմետևո» օդանավակայանը եղանակային պայմանների պատճառով սահմանափակումներ է մտցնում օդանավերի թռիչքի և վայրէջքի համար: Այս մասին հայտնում է «Աերոֆլոտի» պաշտոնական Telegram-ալիքը։
«Առաջիկա օրերին Մոսկվայի շրջանում սպասվող անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով «Շերեմետևո» միջազգային օդանավակայանը հուլիսի 14-ի ժամը 17.00-ից հետո ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում օդանավերի թռիչքի և վայրէջքի համար»,-ասվում է հրապարակման մեջ:
Նշվում է, որ չվացուցակի փոփոխությունը նվազագույնի հասցնելու և Մոսկվայի ավիացիոն հանգույցի սպասման հատվածում օդանավերի կուտակումից խուսափելու համար «Աերոֆլոտի» առանձին թռիչքների ժամանումը Շերեմետևո կտեղափոխվի ավելի ուշ ժամանակի:
«Տվյալ չվերթերի բոլոր ուղևորները տեղեկացվել են չվացուցակում հարկադիր փոփոխությունների մասին՝ ամրագրման մեջ նշված կոնտակտներով (հեռախոսահամար, e-mail)։ Մենք խորհուրդ ենք տալիս մեկնման օդանավակայան գալ՝ հաշվի առնելով մեկնելու ճշգրտված ժամանակը: Տարանցիկ ճանապարհորդներին ավիաընկերությունը նախապես և անվճար վերաձևակերպում է առաջիկա չվերթերի համար»,-հայտնել են ավիաընկերությունում։
Նշվում է, որ այն ուղևորներին, որոնք արդեն հասել են մեկնման օդանավակայան ըստ ավիատոմսում նշված ժամի, սպասման ընթացքում կսպասարկեն ՌԴ Դաշնային ավիացիոն կանոններին և ավիաընկերության ստանդարտներին համապատասխան:
Շերեմետևոյից չվերթերը կիրականացվեն ըստ փաստացի եղանակի։