ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆուտբոլի «Եվրո 2024»-ի եզրափակիչ Իսպանիա-Անգլիա խաղին կհետևի Բեռլինում՝ անմիջապես մարզադաշտում։
Այսօր վաղ առավոտյան նա կնոջ՝ Աննա Հակոբյանի և կրտսեր դստեր՝ Արփիի հետ, Գերմանիայի մայրաքաղաք է մեկնել «Eurowings» ավիաընկերության Երևան-Բեռլին ուղիղ չվերթով։ Ավելի վաղ վարչապետն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ էր հրապարակել թռիչքից՝ չմանրամասնելով, թե ուր և ինչի համար է մեկնում։

Քիչ առաջ իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում Փաշինյանը գրառում է կատարել՝ նշելով, որ հանդիպել է ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինի հետ։
Փաշինյանի խոսքով՝ իրենք ՈւԵՖԱ-ի սլովեն նախագահի հրավերով այսօր ներկա կգտնվեն Իսպանիա-Անգլիա եզրափակիչ խաղին։
Կառավարության մամուլի ծառայությունը մանրամասներ է հրապարակել Փաշինյանի և Չեֆերինի հանդիպումից։ Նշվում է, որ զրուցակիցները քննարկել են Հայաստանում ֆուտբոլի զարգացմանը վերաբերող հարցեր:
Վարչապետը հիշեցրել է, որ Հայաստանի ու Վրաստանի ֆեդերացիաները որոշել են դիմել ՖԻՖԱ՝ 2029 թվականին անցկացվելիք Աշխարհի երիտասարդական առաջնությունը համատեղ ուժերով անցկացնելու նպատակով: Նա հույս է հայտնել, որ համատեղ հայտը կբավարարվի։ Հավելել է, որ այդ հարցում ակնկալվում է նաև ՈւԵՖԱ-ի աջակցությունը։
Չեֆերինն իր հերթին նշել է, որ ՈւԵՖԱ-ն պաշտոնապես աջակցում է Հայաստանի եւ Վրաստանի՝ Աշխարհի երիտասարդական առաջնությյունն անցկացնելու համատեղ հայտին:
Հրապարակված լուսանկարներում երևում է, որ վարչապետին բեռլինյան այցի ժամանակ ուղեկցում է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը։