ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի - Sputnik. ԱՄՆ-ի նախկին նախագահ, նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ մահափորձ է եղել, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Կրակոցները հնչել են նախընտրական հանդիպման ժամանակ հուլիսի 13-ին, Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում։
Կրակողը 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսն է, նա սպանվել է, վնասվել է Թրամփի ականջը։
Հայտնի է նաև մեկ զոհի մասին, ևս երկուսը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:
Կրակոցներից հետո
© AFP 2024 / REBECCA DROKE
Հրաձիգը թաքնվել էր տանիքին՝ բեմից 100 մետր հեռավորության վրա։
Գործող նախագահ Ջո Բայդենը դատապատել է տեղի ունեցածն ու հայտարարել, որ քաղաքական դրդապատճառներով բռնությունը չպետք է տեղ ունենա ԱՄՆ-ում։
Նա նաև հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ, որը մի քանի ժամ բժշկական կենտրոնում գտնվելուց հետո հեռացել է այնտեղից։